ԵՄ դիտորդական առաքելությունը 5000-րդ պարեկությունն է իրականացրել

Եվրամիության դիտորդական առաքելությունը այսօր իրականացրել է 5000-րդ պարեկությունը։ Այդ մասին ասված է առաքելության «X»-ի էջում։

«EUMA-ն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը:

Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու մեր հանձնառությունը մնում է անսասան:

Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար»,- ասվում է հրապարակման մեջ։

You may also like...