Եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը՝ 2020-ին կդիմանայինք. Դավիթ Գալստյան
Քառօրյա պատերազմից հետո դասեր քաղել ենք և եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, ապա կկարողանայինք դիմակայել 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին:
Այս մասին Եռաբլուրում 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:
«Քանի որ լսել ենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հարցազրույցներ, որ փոխվել է զենք-զինամթերքի ձեռքբերման ռազմավարությունը, դրա համար ունեցանք այն, ինչ ունեցանք:
Մենք, կարելի է ասել, դասեր քաղել էինք և իզուր չի, որ ասում ենք քառօրյա, քանի որ կարճ ժամանակում մեր պաշտպանության բանակը կարողացավ ինքնակազմակերպվել, կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, որից հետո կնքվեց հերթական հրադադարը:
Ինչը տեղի չունեցավ 44-օրյայի ժամանակ և տեսանք, որ մարդիկ պատասխանատվությունից խուսափեցին, իբր թե իրենց դավաճան կասեին, եթե դադարեցնեին պատերազմը և եթե չունենայինք զոհեր»,- ասաց նա։
Գալստյանը շեշտեց՝ այսօրվա իշխանությունը, ով շահարկելով քառօրյա պատերազմը, ձևակերպելով հայրենիք են հանձնել 400 հեկտար, բարձունք են կորցրել, այս թեզերի տակ իշխանություն զավթածները թուրք-ադրբեջանական տանդեմին նվիրեցին մի ամբողջ Արցախ։
«Եվ, ցավոք սրտի, այսօր չկան նրանք, ընդհուպ չեն հիշում, որևէ հանրային խոսք չասեցին մեր քառօրյա պատերազմի հերոսների մասին»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
