Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության կենտրոնի նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը:

67.jpg (651 KB)
Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը:

68.jpg (715 KB)

Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը:

70.jpg (518 KB)

Նշվել է, որ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ռադիոթերապևտիկ մասնաշենքը հագեցվել է ամերիկյան հայտնի «Varian» ընկերության վերջին սերնդի Halcyon ճառագայթային բուժման արագացուցչային համալիրով, իսկ ևս երկու բազմաֆունկցիոնալ գերժամանակակից բժշկական արագացուցիչներ նախատեսվում է տեղադրել առաջիկա ամիսներին:

69.jpg (626 KB)

Ըստ պատասխանատուների՝ ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մասնաշենքում կմատուցվեն որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ:

Արդյունքում՝ պացիենտները կստանան ամբողջական, ճշգրիտ ու միջազգային չափանիշներին չզիջող բժշկական օգնություն և բուժում:

71.jpg (543 KB)

Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել նաև հիմնական մասնաշենքի արդիականացման ուղղությամբ իրականացված շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների, բուժհաստատության կողմից մատուցվող նոր ծառայությունների մասին:

72.jpg (641 KB)73.jpg (854 KB)74.jpg (1.06 MB)76.jpg (868 KB)

You may also like...