Համաշխարհային բանկը Ուկրաինային 432 մլն դոլար կհատկացնի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման համար
Ուկրաինան Համաշխարհային բանկից 432 մլն դոլար կստանա տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման համար:
Այս մասին ապրիլի 2-ին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, գրառում կատարելով X-ի իր միկրոբլոգում:
«Ուկրաինան Համաշխարհային բանկից 432 մլն դոլար կստանա տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման համար:
DRIVE նախագծի շրջանակներում համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել այսօր Կիևում՝ զարգացման նախարարության և Համաշխարհային բանկի միջև:
Նախագիծը նախատեսում է 19 տարածաշրջանների ճանապարհների և կամուրջների հիմնանորոգում, ազգային ավտոճանապարհների բարեփոխում, մոդուլային կամուրջների տեղադրում, ինչպես նաև տեխնիկական աջակցություն»,- գրել է Շմիգալը:
