Փարիզում բողոքի ցույցի են դուրս եկել ուսանողներն ու մանկավարժները. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Փարիզում կրթական ոլորտի 9 արհմիությունների կոչով, ուսուցիչներն ու ուսանողները դուրս են եկել ցույցի՝ բողոքելով համալսարանների բյուջեի, ընդդեմ պետական հատվածի կրճատումների և Միացյալ Նահանգների կողմից սահմանված մաքսատուրքերի:

Ակցիան մեկնարկել է կրթության նախարարությունից։ Մասնակիցները կրել են պաստառներ, որոնք քննադատել են նախկին վարչապետ և Ֆրանսիայի կրթության ներկայիս նախարար Էլիզաբեթ Բորնին:

Ցուցարարները բարիկադներ են տեղադրել, այրել աղբամանները և փորձել ջարդել ցուցափեղկերն ու բանկոմատները: Բախումներ ե սկսվել ուսանողների և ոստիկանների միջև։

Ոստիկանները մահակներով սկսել են հետ մղել ցուցարարներին, կիրառվել է արցունքաբեր գազ։

Ցույցի մասնակիցները հրկիզել են ամերիկյան դրոշը՝ վանկարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության և նրա սահմանած մաքսատուրքերի դեմ ուղղված քննադատական կարգախոսներ։

You may also like...