Վարչապետը Մայքլ Էլլոուի հետ հանդիպմանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը:



Մայքլ Էլլոուն գոհունակություն է հայտնել Հայաստանում գործունեության կապակցությամբ և նշել, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծրագրերը մեր երկրում՝ առանցքային կարևորություն տալով ինժեներական ոլորտի կադրերի պատրաստմանը: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է այդ ուղղությամբ Կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ համալսարաններում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:


Վարչապետ Փաշինյանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը և նշել, որ Կառավարությունն առանձնակի կերպով կարևորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը: Այս առումով, վարչապետն անդրադարձել է դպրոցներում տարբեր ուղղվածությամբ լաբորատորիաների ներդրման աշխատանքներին և ընդհանրապես կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման, իրականացվող կարգավորումերի և բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ:


