Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը եվ Բուլղարիան փոխըմբռնման հուշագիր կստորագրեն
Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Բուլղարիան վաղը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն «կանաչ էներգիայի» ոլորտում համագործակցության վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում Ադրբեջանում արտադրված էլեկտրաէներգիան Թուրքիա, իսկ Թուրքիայի տարածքով Եվրոպա մատակարարելու ուղղությամբ։
Հաղորդվում է, որ փաստաթուղթը կստորագրվի Բաքվում։
