Հայաստանը մասնակցում է Ֆրանսիայում անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի ամենամյա աշխատաժողովին

Հայաստանը մասնակցում է Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի ամենամյա աշխատաժողովին։

Աշխատաժողովում 2023-2024 թվականների «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի հայաստանյան արդյունքները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, առանձնակի անդրադարձ է եղել միջազգային հնագիտական արշավախմբերի աշխատանքին, մասնավորապես՝ եվրոպական երկրների հետ համատեղ իրականացվող պեղումներին։

488054218_983040267351521_7702278072590254278_n.jpg (205 KB)

«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը հիմնադրվել է Ֆրանսիայի կողմից և իրականացվում է յուրաքանչյուր տարի հունիս ամսին՝ շուրջ 40 եվրոպական երկրների մասնակցությամբ։ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ Հայաստանը ծրագրին միացել է 2022 թվականին: Դրա շրջանակում կազմակերպվում է շուրջ 20 միջոցառում, որոնց նպատակն է համայնքներին և հանրության ավելի լայն շերտերին իրազեկել հնագիտական ժառանգության մասին և մասնակիցը դարձնել դրանց պահպանությանը։

You may also like...