Այսուհետ Հայաստանի պատմության թանգարանի վրա մշտապես տեսանելի կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշար հատվածի երկու ութանկյուն պատուհաններին տեղադրված Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի զինանշանների ապակենկարների (վիտրաժ) լուսավորման արարողությունը:
Այս մասին Petutyun.com-ը տեղեկանում է Հայաստանի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները՝ ընդգծելով մեր հազարամյա պատմության ընթացքում և ապագայի կերտման գործում ազգային պետականության ու զինված ուժերի հիմնարար դերակատարությունը։
