Քննարկվել են հայ-չեխական համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ պետական քարտուղար Ռադեկ Ռուբեշի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Երկուստեք ընդգծվել է երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման, փորձի փոխանակման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության սերտացման շուրջ:

You may also like...