Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին:

«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորում մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհարաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով հյուրին ասել է նախարարը:

487933649_978248361163701_6592493666185605480_n.jpg (299 KB)

Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում հեմոֆիլիայով հիվանդներին՝ տրամադրելով դեղորայք։

Հայաստանի կենտրոնը առաջնային տեղ է զբաղեցնում նորագույն բուժման միջոցների՝ հատկապես մոնոկլոնալ հակամարմինների (Էմիցիզումաբ) կիրառման առումով։

Այն շուրջ երկու տասնամյակ կայուն գործընկերային հարաբերություններ է զարգացրել Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ՝ ձևավորելով նաև ջերմ կապեր բժշկական թիմի և հեմոֆիլիայով ապրող անձանց միջև։

488604769_978248381163699_4788881170152418915_n.jpg (222 KB)

Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկների մատակարարում՝ մոտ 400 հիվանդի համար։ Այս պահին 46 մանկահասակ երեխաներ ստանում են Էմիցիզումաբ-ով տնային կանխարգելիչ թերապիա:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել 5-ամյա հուշագիր, որտեղ կարտացոլվեն ոլորտային առաջիկա ծրագրերը:

You may also like...