Թուրքիային պետք չէ, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա. Ֆիդան
Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում անկայունության նոր օջախով և չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվել բանակցությունները շարունակել միջնորդների միջոցով։
Մարտի 30-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ երկու շաբաթից հավելյալ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան։ Նա նաև սպառնացել է Իսլամական Հանրապետությանը աննախադեպ ռմբակոծություններով, եթե գործարքն ամբողջությամբ հրաժարվի:
Ի պատասխան՝ Խամենեին նշել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ կտրականապես կդիմադրվի։
