Միրզոյանը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։

Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ԱԳՆ-ից՝ խնդրելով հայտնել նաեւ, թե ինչու չի հաղորդվել Արարատ Միրզոյանի Միացյալ արաբական Էմիրություններ կատարած այցի մասին։

Հայաստանի ԱԳՆ-ից   նախ փորձեցին հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։

Բնականաբար «Փաստինֆո»-ն մերժեց աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց հաստատեցին, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։

 Ավելին՝ սկզբնաղբյուրում։

You may also like...