Բաքուն Ստեփանակերտում քաղաքական ֆորում է անցկացնում

Ստեփանակերտի համալսարանում այսօր մեկնարկում է «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ավելի քան 44 երկրների ներկայացուցիչների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում, այնտեղից մասնակիցները տեղափոխվել են Ստեփանակերտ։

Թե, մասնավորապես, որ երկրներից են ֆորումի մասնակիցները, լրատվամիջոցները չեն նշում։

Ֆորումի ընթացքում նախ կքննարկվեն «Աշխարհաքաղաքական փոփոխությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ինքնիշխանության վրա», երկրորդ հատվածում՝ թվային հեղափոխությունից տնտեսկան ակնկալիքները։

Միջոցառումներն ապրիլի 9-ին կշարունակվեն Բաքվում։

You may also like...