ԱՄՆ եվ ՌԴ դիվանագետները կրկին կհանդիպեն Ստամբուլում

Ապրիլի 10-ին Ստամբուլում կրկին կհանդիպեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները քննարկելու նպատակով։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ստամբուլի բանակցություններում ներկայացնելու են արտգործնախարարության աշխատակիցները։

Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին՝ Ստամբուլում ԱՄՆ Գլխավոր հյուպատոսության շենքում։

You may also like...