Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին:
.jpg)
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին:
.jpg)
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին:
