Հարավային Կովկասում բաժանարար գծեր դնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև

Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր է ընդունել։ Այսպիսով, արդեն ստեղծված այս հարթակը մեզ թույլ է տալիս կարևոր դեր խաղալ որպես աշխարհագրական, քաղաքական, տնտեսական և տրանսպորտային կամուրջ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում։

«Իհարկե, այս տարածաշրջանի հետ երկարաժամկետ համագործակցություն ծրագրելիս բավական է նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ Ադրբեջանին չի կարելի անտեսել: Թեև Եվրոպայում կան այնպիսիք, ովքեր կնախընտրեին դուրս հանել Ադրբեջանին ոչ միայն այս գործընթացից, այլև բաժանարար գծեր գծել Կովկասում, հատկապես Հարավային Կովկասում: Բայց այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,- նշել է Ալիևը։

You may also like...