Զախարովան՝ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։

«Բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել իր գործընկերներին մնացած հակասությունների հաղթահարման հարցում՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պարբերաբար ՀՀ զինված ուժերին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, մինչդեռ տևական ժամանակ է՝ Բաքուն ինքն է խախտում հրադադարը՝ կրակոցներ արձակելով, մասնավորապես, բնակավայրերի ուղղությամբ:

You may also like...