Հայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին:
.jpg)
Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները:
.jpg)
Դեսպանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը և այն զարգացնելու պատրաստակամություն հայտնել:
.jpg)
