Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին. ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմում ընտրվելու կապակցությամբ։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն՝ հիշեցնելով, որ ընտրությունները կայացել են ապրիլի 3-ին Բելգրադում ՈւԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսի շրջանակներում։

«Հարգելի՛ Արմեն, սիրելի՛ ընկեր,

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում ընդգրկվելու կապակցությամբ:

Բելգրադում անցկացված վերջին ընտրությունները նշանավորվում են մեր կազմակերպության համար հետաքրքիր նոր շրջանով, իսկ Ձեր հաջող քարոզարշավը հստակ վկայությունն է այն հարգանքի և վստահության, որը Դուք վաստակել եք եվրոպական ֆուտբոլային համայնքում տարիների ընթացքում: Դուք առաջին անգամ եք ստանձնում այս պաշտոնը, սակայն Ձեր հեղինակությունն առաջնորդում է Ձեզ:

Ձեր ձայնը, ազնվությունն ու ֆուտբոլի նկատմամբ ունեցած նվիրվածությունն իրական արժեք կլինեն Կոմիտեում աշխատելու ընթացքում: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին:

Ձեր թարմ հայացքը ու յուրօրինակ տեսանկյունից եկող խորհուն մոտեցումը, անկասկած, հենց սկզբից կարևոր ազդեցություն կունենան: Մաղթում եմ ձեզ հաջողություն այս կարևոր և պատասխանատու աշխատանքում», — իր նամակում նշել է Ալեքսանդր Չեֆերինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում:

You may also like...