Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց

Մինչև 2026 թվականի ընտրություններ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել, գործում է այս պահին, և որ ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցում է տեքստի աշխատանքների մասով:

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը որևէ կասկածի տակ չի դրվում հանրության կողմից իր ընդունման լեգիտիմության առումով, քանի որ Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության, պետականության հիմքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:

Թե ինչն է կոնկրետ փոխվում Սահմանադրության մեջ՝ նախարարի տեղակալը չնշեց, քանի որ տեքստը փոփոխման փուլում է, և դա հետագայում կարող է շահարկումների առարկա դառնալ:

You may also like...