Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ:

490172229_982823034039567_8594979342656721692_n.jpg (154 KB)490267477_982823000706237_2895697081171711833_n.jpg (300 KB)

«Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև` գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի մշակմանը:

Կարևոր է, որ նախագծի մշակումից առաջ համակողմանի տեղյակ լինենք բոլոր խնդիրներին և առաջիկա փոփոխություններում ներառենք ձեր առաջարկները»,- շուրջ երկու տասնյակ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:

489682910_982822777372926_1161436213335167975_n.jpg (198 KB)490350780_982822910706246_4699662747027779108_n.jpg (245 KB)

Քննարկվել են կենսական անհրաժեշտության, սակայն ցածր պահանջարկ ունեցող դեղերի մատչելիությունը և հասանելիությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպմանը դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներն արել են առաջարկներ, ներկայացրել գործնականում հաճախ հանդիպող խնդիրները:

490574273_982822834039587_4520657101407433711_n.jpg (254 KB)

Նախարարն առաջարկել է առարկայական դիտարկումները ներկայացնել նաև գրավոր:

You may also like...