Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ:

Հանդիպման մասին Կոստանյանը տեղեկացնում է X-ի միկրոբլոգում:

GoLlZNLXAAAylRU.jpg (479 KB)

«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրում է Կոստանյանը:

You may also like...