Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված քաղաքացիական անձանց դատավարությունը:


Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ մի քանիսը հարցաքննվել են:


Նրանց մեջ հիշատակվում են Դավիթ Ալլավերդյանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի անունները։
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին։


