Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը
Անթալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ալ Շարաան Թուրքիա էր այցելել փետրվարի սկզբին։
Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իր պատրաստակամության մասին։
