Դմիտրիևն Ուիթքոֆի հետ բանակցություններն արդյունավետ է որակել

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովի նախօերին տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Բանակցություններն ընթացել են նախագահական գրադարանի շենքում՝ փակ դռների հետևում, օրակարգի հիմնական թեման՝ Ուկրաինայում տիրող իրավիճակն էր, հաղորդում է լրատվամիջոցը։

Նախօրեին ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էր հանդիպել Ուիթքոֆի հետ։

Դմիտրիևը թեև բանակցություններից մանրամասներ չի ներկայացրել, սակայն դրանք արդյունավետ է որակել։

«Արդյունավետ քննարկումներ Սթիվեն Ուիթքոֆի հետ», — X-ում գրել է Դմիտրիևը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Սանկ Պետերբուրգում քննարկումները հնարավորություն կտան «Ռուսաստանի դիրքորոշման հիմնական տարրերը, մտահոգությունները» փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

You may also like...