Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկել է վստահ հաղթանակով։

Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել է Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։

Նա այս մրցաշարում պայքարում է Եվրոպայի ութերորդ չեմպիոնության համար։

You may also like...