Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը
Օմանի մայրաքաղաք Մուսկատում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը:
Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում:
Իրանական կողմը հայտարարելէ, որ այս անուղղակի բանակցությունները վերաբերում են բացառապես միջուկային խնդիրներին։
Իրանը բազմիցս ընդգծել է, որ բանակցություններում չի ընդունի սպառնալիքները և միջուկային հարցը կքննարկի միայն փոխշահավետության սկզբունքի հիման վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել էր Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։
