Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
97 կգ Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մրցել էր էստոնացի Ռիչարդ Կարելսոնի հետ և հաղթել 5:1 հաշվով:
Այնուհետև Արթուր Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

You may also like...