Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը. Սարիկ Մինասյան (լուսանկար)

Սարիկ Մինասյանը վերցրել է Գյումրու ավագանու իր մանդատը:

«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին:

Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ:

Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից:

Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ՝ հանուն Գյումրու և գյումրեցու, հանուն Հայաստանի Հանրապետության:

Պարզճակատ նայելով յուրաքանչյուրիդ աչքերի մեջ՝ հայտարարում եմ՝ չեմ փախչում ոչնչից, Գյումրին իմ տունն է իրականում, ես երբեք չեմ դադարել և չեմ դադարելու ծառայել գյումրեցուն՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:

Մեր թիմը` ավագանու 14 անդամներս, պատրաստ ենք ստանձնել քաղաքի համար պատասխանատվություն:

Պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր խոսքի և քայլի համար:

Ի գո՛րծ, իմ սիրելի գյումրեցիներ»,- սոցցանցի իր էջում գրում է Մինասյանը:

490186809_1313532603649600_1731534962554428311_n (1).jpg (85 KB)

You may also like...