Սերժ Սարգսյանը երբ խոսում է, մեր վարկանիշը բարձրանում է, առաջարկում եմ՝ ընտրություններին իր դեմքով հանդես գալ. Ալեն Սիմոնյան
Նա երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է, ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին իր դեմքով հանդես գալ ընտրություններին, մասնակցել Հանրային հեռուստատեսության բանավեճին, որ նախատեսված է օրենքով, քարոզարշավ անցկացնել:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը՝ «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»:
Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Սարգսյանը պետք է խոսի ու իր դեմքով մասնակցի ընտրություններին. «Թող խոսի, իր դեմքով թող մասնակցի ընտրություններին ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի»,- շեշտեց ԱԺ նախագահը:
Ինչ մնում է երրորդ նախագահի հայտարարություններին, իրենք միացել են իշխանության դեմ բոլոր ակցիաներին, նրանց հեռացնելու դեմ պայքարին, Սիմոնյանն ասաց. «Ինչին ուզում է թող միանա, այս 5-6 տարի է միանում են, անընդհատ թող միանան»:
