ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը ծրագրի ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիյի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը և իրականացվող լայնածավալ աշխատանքները։

491803886_1000019358981715_4073278772606891295_n (1).jpg (316 KB)

Կոնստանտին Սոկուլսկիյը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ մաս են կազմել Հայաստանի համայնքների դիմադրողականության բարձրացմանը և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Կայուն համայնքներ», «Աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին և Հայաստանի համայնքներին», «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում /LEAD» ծրագրերի շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, ամփոփվել արդյունքները։

490324253_1000018798981771_5589412094344016105_n.jpg (453 KB)

Մասնավորապես «LEAD» ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծվել են նոր աշխատատեղեր, «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, տեղադրվել են արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ, մի շարք համայքներում անցկացվել են փողոցային լուսավորության ցանցեր և այլն։

Քննարկվել են նաև համագործակցության հետ կապված այլ հարցեր։

You may also like...