Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում

Ապրիլի 17-ին Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին:

Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից՝ չփոխանցելով այլ մանրամասներ:

You may also like...