Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի
Ինչպես հայտնել ենք՝ Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, հրապարակել է գործով որոշում, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:
«Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունն իր դիրքորոշումը կներկայացնի դատարաններում քննվող հայցերի շրջանակում»:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը ներկայացրել է ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը, որում ասվում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու պահից հետո։
Նաև նշվել է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ և նշվել են համապատասխան կետերը:
