Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության հասնելու համար։
Մաջիդ Թախտ-Ռավանչին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և կոչ է արել երկու երկրներին կենտրոնանալ ապագայի վրա՝ նշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։
Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ ռազմական ուժ չպետք է կիրառվի այլ երկրի տարածքը գրավելու համար։
Խաղաղ ապագա ապահովելու համար նա կոչ է արել տարածաշրջանային համագործակցության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա։
