Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

2025 թվականի ապրիլի 15-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ռուս-բելառուսական սահմանով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հետ կապված խոչընդոտի վերացմանը։ Խոսքը Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների մասին է։

Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, 2025 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և այլ հարցերի մասին համաձայնագիրը՝ կապված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Միության ստեղծման մասին պայմանագրին մասնակից պետությունների տարածքներ մուտքի հետ։

Ռուսաստանը և Բելառուսը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել են, որ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները ներկայումս գործնական հնարավորություն ունեն մուտքի և ելքի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև օգտագործվող միջազգային երկաթուղային և օդային, ինչպես նաև Համաձայնագրի հավելվածում թվարկված ավտոմոբիլային երթուղիներով։

Նախկինում Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Ռուսաստան կարող էին մուտք գործել Բելառուսից և հակառակ ուղղությամբ միայն օդային ճանապարհով։ Հաշվի առնելով երկու երկրի աշխարհագրական դիրքը՝ սա թանկ էր և ոչ միշտ հարմար: Համաձայնագրի ուժի մեջ մտնելով Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները կարող են հատել բելառուս-ռուսական սահմանը ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհով։

ԵԱՏՄ-ում վերացվել է քաղաքացիների ազատ տեղաշարժման խոչընդոտներից մեկը՝ հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հիշեցրել, որ վերջերս ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Բելառուսի միջև վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։

You may also like...