Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից:Ապրիլի 18-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան 89 կգ քաշային տղամարդիկ:
Հայաաստանի հավաքականից մեծահասակների առաջնություններում իր նորամուտը կնշի Մնացական Աբրահամյանը:
76 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը:

Մրցման մեկնարկը` 20:00-ին:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով:
