Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ. Մեծ Բրիտանիայի դեսպան

Սյունիք կատարած այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպանը Գորիսում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության (EUMA ) հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները։

Հայտնում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունից:

«Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը եւ վստահություն հաղորդում սահմանին մոտ համայնքներին։

Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում», — ասաց դեսպան Ջոն Գալագերը։

You may also like...