Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին:

IMG_3773-min.jpg (973 KB)

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը:

Նա կարևորել է Եխ-ի դերն ու աջակցությունը հատկապես դատարանների բեռնաթափման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում՝ մատնանշելով քաղաքացիական դատավարությունում արձանագրած բեռնաթափումը, ինչը զգալի կրճատել է գործերի քննության ժամկետները։

Արթուր Աթաբեկյանը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգում դեռևս առկա խնդիրների ուղղությամբ իրականացվող քայլերը՝ մասնավորեցնելով, առաջիկայում Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ վարչական ատյաններերում նախատեսվող գործերի քննության գրավոր ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը:

IMG_3777-min.jpg (1.05 MB)

Քննարկվել են քրեական գործերի քննության ժամկետներն արագացնող գործիքակազմի ներդրման հեռանկարները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) առաջարկություններին՝ նշելով, որ ներկայում արդյունավետ համագործակցություն է առկա «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ցուցաբերված աջակցությամբ՝ առանձին որոշումները բողոքարկելու նոր ընթացակարգերի մշակման ուղղությամբ։

Հանդիպմանը կարևորվել է դատավորների գնահատման համակարգի բարելավումը և դրա շրջանակում գործող ԲԴԽ-ի կողմից հաստատված գնահատման նոր մեթոդաբանական կարգը։

IMG_3762-min.jpg (1.08 MB)

Անդրադարձ է եղել նաև դատարաններում վարչարարության, գործավարության կարգի կատարելագործման խնդիրներին:
Հանդիպման ավարտին գործընկերները վերահաստատել են արդարադատության իրականացմանը նպաստող ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունն ու համատեղ օրակարգերի իրագործման շարունակականությունը:

You may also like...