Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմի պատասխանատվությունը չի դնում Վլադիմիր Զելենսկու վրա, սակայն կարծում է, որ վերջինս «բավականաչափ չի արել» պատերազմը կանխելու համար։

Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը շատ ավելի մեծ է, այն շատ ավելի հզոր ռազմական ուժ է: Իսկ եթե խելացի ես, պատերազմների մեջ չես խառնվում:

Ես նրան չեմ մեղադրում: Բայց ես չեմ տեսել, որ նա լավ աշխատանք կատարի:

Ես (Զելենսկու — խմբ.) մեծ երկրպագու չեմ»,- իր տեսակետն է ներկայացրել Թրամփը:

Թրամփը նաև ասել է, որ Զելենսկին պատասխանատվություն չի կրում պատերազմի համար, միաժամանակ նշել՝ «հիացած չէ», որ այս պատերազմը սկսվել է, և հետևաբար մեղադրում է բոլորին։

You may also like...