Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մրցաշարում Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ որակավորման փուլում հավաքելով 14.700 միավոր:

Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

You may also like...