ՀԲ կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։

492103241_1001516268832024_5089480265726027742_n.jpg (327 KB)
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (ՋՈԾԲ/WISE) ծրագրին վերաբերող հարցեր, հստակեցվել են ծրագրի հիմնական դրույթները գործողությունների, ծախսերի և ժամկետների վերաբերյալ։

Ծրագրի առանցքային նպատակն է ջրային ոլորտի բարեփոխումների իրականացումը, ռազմավարությունների մշակումը, ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման բարելավումը և ոռոգման ենթակառուցվածքների ու համակարգերի կառավարման արդիականացումը։

You may also like...