Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը
Եվրոպայի առաջնությունում մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ են մտել 102 կգ քաշային ծանրորդները:«Հայաստանի հավաքականից Արա Աղանյանը (անձնական մարզիչ` Հովհաննես Շահնազարյան) պոկում վարժության ընթացքում գլխավերևում պահեց 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ: Երկամարտի 380 կգ արդյունքով` Աղանյանը 4-րդն է:
Տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան) պոկեց 165 կգ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 205 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով` Պետրոսյանը 5-րդն է:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը»,- ասվում է ՀԾՖ հաղորդագրության մեջ:
