Ծանրամարտի ԵԱ վերջին օր. Հայաստանն ունի 3 մասնակից
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից:
Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք. Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը:
Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:
