Չի բացառվում, որ ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը
Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիք ալ-Սայիդը ապրիլի 21-ին պետական այցով ժամանել է Մոսկվա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Օմանի սուլթանը հանդիպմանը քննարկեն իրանական միջուկային ծրագիրը։
«Տարածաշրջանային հարցերն անպայման կքննարկվեն, իհարկե»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Օմանի սուլթանի հետ Պուտինի հանդիպմանը կքննարկվի իրանական միջուկային ծրագիրը։
