Վատիկանից հաստատել են, որ Հռոմի պապը մահացել է կաթվածից

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից:

Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։
Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում, նրա մահվան առիթով հայտարարվել է 9-օրյա սուգ։

You may also like...