Ռուբինյանը և դեսպան Սոֆիանոպուլոսը քննարկել են ՀՀ-Հունաստան խորհրդարանական համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից՝ նշելով, որ քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

You may also like...