Գառնիկ Դանիելյանը սադրեց, Գեղամ Մանուկյանը հարձակվեց. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սադրում էր՝ տեղից փորձելով ընդհատել Կոնջորյանի ելույթը։
Ելույթի ավարտից հետո՝ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթի ժամանակ, Գառնիկ Դանիելյանը բղավելով սկսեց խոսել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որից հետո «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին, որից հետո պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
