ԱԺ-ում լարված միջադեպի պատճառը ընդդիմության կողմից Ցեղասպանության հերքման մասին նախագիծը չէր․ Վարդանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։

Նա հերքել է այն խոսակցությունները, թե դեպքը տեղի է ունեցել Ցեղասպանության հերքման մասին ընդդիմության կողմից նախագիծ ներկայացնելու պատճառով։

«Պետք է հստակ ասել՝ լարումը տեղի է ունեցլե առնչություն չունեցող դեպքի հետ, պարզապես ռեպլիկ է հչել դահլիճից»,- ասել է նա։

Վերջինս հիշեցրել է՝ Ցեղասպանության հերքումը բավականին երկար ժամանակ է, ինչ քրեականցված է ՀՀ քրեական օրենսգրքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր:

 

You may also like...