Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ
Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները:
Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը (185+226 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (210+240 կգ):
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 73 կգ քաշային Գոռ Սահակյանը (153+185 կգ), 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (158+185 կգ) և 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (181+215 կգ):
Տղամարդկանց պայքարում երկամարտի բրոնզե մեդալները նվաճել են 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (124+151 կգ) և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (173+203) կգ արդյունքով:
Կանանց հավաքականի անդամները Մոլդովայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 3 արծաթե մեդալ են նվաճել:
Եվրոպայի փոխչեմպիոններ են հռչակվել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (85+117 կգ), 76 կգ քաշային Աննա Ամրոյանը (100+131 կգ) և 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (106+140 կգ):
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ԵԱ-ում հանդես է եկել Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է:
